ԱԺ հերթական նիստում այսօր ներկա պատգամավորների մեծամասնությունը դեմ քվեարկեց ՀՀ նախագահին առաջարկություն ներկայացնելու վերաբերյալ ՀՅԴ ներկայացրած առաջարկությանը, որով պետք է անվստահություն հայտարարվեր կառավարութանը:
ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ զուգահեռ առաջարկություն ունեն ուղղված խորհրդարանական մեծամասնությանը՝ կառավարության կողմից սահմանադրական լիազորությունները գերազանցելու մասին դիմում է նախապատրաստվում, որի համար հարկավոր է 27 պատգամավորի ստորագրություն:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ լիովին կողմ են իշխանափոխությանը, բայց նաև շարունակելու են ամեն կողմի դեմ առաձին պայքար մղել: