Այսօր Ազգային Ժողովի հերթական նիստի ժամանակ քվերակությամբ ընդունվեց 2012 թ. բյուջեի նախագիծը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ 2012 թ. բյուջեն նաընտրական բյուջե է, որն իշող կոալիցին ընդունել է իր նախընտրկան կամպանիայի համար: Պատգամավորը շեշտեց, որ հասարակության 30% ընդդիմադիր մասի ներկայությունն այս բյուջեում չկա:
«Սա պետական միջոցների յուրացում է՝ իշխող կուսակցությունների, իշխանության քարոզչամիջոց հանդիսանալու համար»,- հայատարարեց Ա.Մարտիրոսյանը:
ՀՅԴ խմբակցությունը բոյկոտեց ֆինանսական գլխավոր փաստաթղթի քվեարկությունը, այդպիսով, ըստ պատգամավոր Արտյուշա Շահբազյանի, արտահայտելով իրենց վերաբերմունքը փաստաթղթին:










































