The Economist Intelligence Unit ուսումնասիրությունների կազմակերպությունը, որը բրիտանական Economist հանդեսի ենթաբաժինն է, ներկայացրել է 2010 թվականի աշխարհի երկրների ժողովրդավարության ցուցիչը:
Ուշագրավ է, որ այդ ցուցակում Հայաստանը զբաղեցրել է «պատվավոր» 109-րդ տեղը` հայտնվելով ցուցակի վերջում` «հիբրիդային ռեժիմների» շարքում: Հայաստանի հետ ցուցակում «հարևան» պետություններ են` Ռուսաստանն ու Նեպալը` 107 և 108-րդ տեղերում, Բուրունդին և Հայիթին` 110 և 111-րդ տեղերում են, իսկ Իրանը` 159-րդ տեղում է: