«Football Italia»-ին տված հարցազրույցում իտալական «Ռոմա»-ի ավագ Ֆրանչեսկո Տոտտին ասել է, որ ինքը գոհ է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքներից: «Շախտյոր»-ը պատկանում է այն ակումբների թվին, որի հետ մենք ցանկանում էինք հանդիպել այս փուլւմ: Նրանց հետ այդքան բարդ չի լինի որքան այն թիմերի, որոնք սովորաբար մեզ բաժին են ընկնում: Թերևս, ամենամեծ բարդությունը ուկրաինական սառնամանիքին դիմակայելը կլինի»: