Մամուլի տեղեկություններով, նախօրեին կախվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ, 16-ամյա Գուրգեն Հարությունյանը: Որպես ինքնասպանության վարկած` նշվել է, որ նա գրություն է թողել, թե իբր ինքը զզվել է անգլերեն պարապելուց: Ըստ «1in.am»-ի աղբյուրների` իրականում գրությունը կապ չունի ինքնասպանության հետ: 16-ամյա պատանու մոտ վերջին շրջանում նկատվել են տարօրինակություններ: Նա գիշեր-ցերեկ դագաղ է նկարել, այցելել պապի եւ տատի գերեզմաններին: Ըստ չճշտված տեղեկությունների` ինքնասպանություն գործած պատանին «Էմո շարժման անդամ է եղել: