ՄԱԿ-ի խաղաղության պահպանման գործողությունների դեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ ՄԱԿ-ը ժամանակավոր սառեցրել է ռուսական երկու ավիաընկերությունների հետ պայմանագրերը, որի աշխատակիցներին մեղադրում են բռնաբարության մեջ:
Ինչպես հայտնում է Интерфакс գործակալությունը, այդ ընկերությունները ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության շրջանակներում ավիաչվերթներ էին իրականացնում Սուդանում և Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում:
Խոսքը «ЮТэйр» և «Нефтеюганский объединенный авиаотряд» ավիաընկերությունների մասին է:
ՄԱԿ-ի աշխատակցի հայտարարության մեջ ասվում է տեղի բնակիչների բռնաբարությունների մասին:
Հաղորդվում է, որ մեղադրյալները ազատվել են աշխատանքից: