«Առավոտ»-ը գրում է, որ Ամասիայի կարի գործարանը, որը կառուցվել է հայ-գերմանական «ՎԿՍ Արմենիա» ընկերության մայրաքաղաքում բնակվող հարուստ ամասիացիների՝ մասնավորապես ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի միջոցներով, կռվախնձոր է դարձել:
«Ըստ որոշ տեղեկությունների` այս գործարանում, հակառակ ոմանց կամքի, «փայատեր» է դարձել Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը: Չնայած երեկ aravot.am-ի հետ զրույցում գործարանի սեփականատեր, սփյուռքահայ գործարար Քրիստիան Գերեջին հերքեց այդ լուրը՝ ասելով, որ ո՛չ լսել Է, ո՛չ էլ նման բան կա, քանի որ ինքն «այդ մարդու հետ ժողով չի արել», և միակ փայատերն ինքն է»: