Համաձայն պաշտոնական տեղեկատվության՝ երեկ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության շենքում բռնկված և որոշ ժամանակ անց մարված հրդեհից տուժել է ընդամենը երկու սենյակ, և «այրվել է թուղթ»:
«ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ երկու սենյակներից հատկապես տուժել է կադրերի վարչության սենյակը:
«Նշենք, որ էներգետիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի որդին է՝ Կարեն Ղահրամանյանը:
Հիշեցնենք, որ նման դեպք տեղի ունեցավ 2008 թվականի փետրվարին, երբ վառվեց արդարադատության նախարարության վարչական շենքը: Այն ժամանակ հերքվեցին հրդեհի «կապակցությամբ տարածված ասեկոսեները», ըստ որոնց՝ հրդեհը կապված էր հոկտեմբերի 27-ի գործերի ոչնչացման հետ»: