Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 20-րդ կոնգրեսի լիագումար նիստին

ՀՀ նախագահի մամլո գրասենյակից հայտնում են, որ աշխատանքային այցով Ֆրանսիայի Մարսել քաղաքում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը, որպես պատվավոր հյուր, այսօր մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 20-րդ կոնգրեսի լիագումար նիստին:

ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսն իր ելույթում կարևորելով նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությունը ԵԺԿ կոնգրեսին՝ ընդգծել է, որ Հայաստանի նախագահը Մարսել է ժամանել իր երկրի պատմության համար այս կարևորագույն օրը՝ դեկտեմբերի 7-ին, հազարավոր զոհերի մահվան պատճառ դարձած 1988թ. ավերիչ երկրաշարժի տարելիցի օրը: Նա նշել է, որ հիշում է համերաշխության այն զգացումը, որով այդ օրը համակվել էին Հայաստանին օգնելու համար:

Դիմելով նախագահ Սարգսյանին՝ ԵԺԿ նախագահն ասել է. «Հարգելի՛ Նախագահ, Դուք կգտնեք այդ նույն համերաշխությունը նաև այստեղ՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության ընտանիքում: Ես մեր առաջին հանդիպմանը տպավորված էի Ձեր համոզմունքների ուժից, երկրի ներսում իրավիճակի Ձեր խորաթափանց տեղեկացվածությունից և իրականացվելիք բարեփոխումներից: Դուք համարձակ նախաձեռնությունների դիմեցիք Ձեր հարևանների նկատմամբ, առաջին հերթին՝ նկատի ունեմ Թուրքիան: Դուք հանձն առաք ներքին շատ հավակնոտ բարեփոխումներ: Հայաստանը խաղաղ ժողովրդավարություն է կառուցում, և այդ ժողովրդավարությունը պետք է ամրապնդվի: Հայաստանը շուկայական տնտեսության է անցել: Հայաստանը գտավ իր տեղը միջազգային ասպարեզում և այժմ իր ուշադրությունն ուղղում է դեպի Եվրոպա:

Հարգելի՛ Նախագահ, Հայաստանից երկու շաբաթ առաջ վերադարձած ԵԺԿ պատվիրակությունը, որը եկել էր գնահատելու ԵԺԿ-ին անդամակցության հայտ ներկայացրած չորս կուսակցությունները, խանդավառված էր: Մենք կասկած չունենք, որ Ձեր կուսակցությունը` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ինչպես նաև «Օրինաց երկիրը» և «Ժառանգությունը», կարող են մոտ ապագայում դառնալ ԵԺԿ-ի կառուցողական գործընկերներ: ԵԺԿ-ին անդամակցելու մասին որոշումն ընդունվելու է մեր համագումարի ժամանակ՝ 2012թ. փետրվարին:

Հարգելի՛ Նախագահ, այսօրվանից մենք Ձեզ համարում ենք Եվրոպայի ժողովրդական կուսակցության մեծ ընտանիքի անդամ: Մենք հաճույքով ողջունելու ենք Ձեզ վաղը՝ ԵԺԿ գագաթնաժողովին, մեր պետությունների և կառավարությունների այլ ղեկավարների հետ»:

Նշելով, որ Հայաստանում ավանդույթը թելադրում է հպարտությամբ կրել կուսակցական կրծքանշանը, որն արտացոլում է նվիրվածությունն այդ կրծքանշանը խորհրդանշող արժեքներին, Վիլֆրիդ Մարթենսը Հանրապետության ղեկավար, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել իր կուսակցության՝ ԵԺԿ-ի կրծքանշանը: Նա ընդգծել է, որ դա խորհրդանշում է նվիրվածությունը ԵԺԿ-ին և ԵԺԿ-ի արժեքներին: Վիլֆրեդ Մարթենսն ասել է, որ իր նշած մյուս երկու կուսակցությունների նախագահներին կրծքանշանը կհանձնի ավելի ուշ:

Հայաստանի վերաբերյալ իր խոսքի սկզբում ԵԺԿ նախագահը նշել է նաև, որ Հայաստանը ներկա է Եվրոպայում, հատկապես՝ Ֆրանսիայի այդ հատվածում և դարպաս է Արևելքի ու Արևմուտքի միջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում