Սոչի քաղաքում այս օրերին նշվում է հայազգի հայտնի ճարտարապետ Կարո Հալաբյանի ճարտարապետական կոթողներից մեկի` Սոչիի ծովային կայարանի շենքի կառուցման 55-ամյակը: Այս մասին հաղորդում է «Երկրամաս» թերթը: Շենքը կառուցված է դասական ոճով, որի տանիքին վեր է խոյանում 70 մետր երկարություն ունեցող սրաձող: Այն մեծ դժվարությամբ է կառուցվել 50-ականներին` հատուկ տեխնիկայի բացակայության պայմաններում: Շինարարները մեծ դժվարությամբ, բայց կառուցել են:
Այս շինության մոտ խորհրդային շրջանում սիրել են զբոսնել քաղաքի բնակիչները, այն կոչվել է Սոչիի Բրոդվեյ: Հիմա այստեղ են տեղադրված բազմաթիվ առևտրի կրպակներ և խանութներ, որոնք գրավում են զբոսաշրջիկների ուշադրությունը:
Թերթը հեգնում է, որ այս շենքում նախատեսում են բացել հագուստի մեծ խանութ, կարծես ուրիշ ոչ մի տեղից հնարավոր չէ հագուստ գնել: