Friday, 19 04 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել

Կառավարությունը մերժել է Մարտի 1–ի զոհերի ընտանիքներին բյուջեից գումար հատկացնելու առաջարկը

Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, ՀՀ կառավարությունը մերժել է Մարտի 1–ի զոհերի ընտանիքներին հաջորդ տարվա բյուջեից գումար հատկացնելու առաջարկը։

«Ժառանգություն» խմբակցությունն առաջարկել էր 500 միլիոն դրամի փոխհատուցում սահմանել զոհերի ընտանիքների համար` հիմնավորելով, որ այդ անձինք պետական մարմինների ոչ իրավաչափ գործողությունների զոհն են դարձել, ուստի պետությունը պետք է պատասխանատվություն ստանձնի դրա համար

«Նշում են, որ նրանց ոչ իրավաչափ արձագանքի վերաբերյալ պաշտոնական գնահատական չկա: Սա ուղղակի խայտառակություն է, որովհետև անգամ Ազգային ժողովի նորընծա նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած հանձնաժողովը տվել էր ոչ իրավաչափության գնահատականը: Հիմա անգամ հրաժարվում են այն գնահատականներից, որոնք տվել են հենց իրենք»,- ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Մարտիմեկյան իրադարձությունների զոհերի ընտանիքները միշտ խուսափել են բարձրաձայնել հարազատների ու որդիների կորստից հետո կրած զրկանքների և նաև սոցիալական ծանր վիճակի մասին` իրենց գերխնդիրը դարձնելով որդիների մահվան համար պատասխանատուներին պատժված տեսնելը:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանը այցելել է զոհերից մի քանիսի տուն:

Պարզվել է, որ, օրինակ, Սամվել Հարությունյանի ընտանիքը, որտեղ ոչ ոք չի աշխատում, 1 լումայի փոխհատուցում անգամ չի ստացել պետությունից: Այս ընտանիքում ոչ ոք չի աշխատում:«Գումարները իրենց գրպանի, իրենց շենքերի, իրենց ավտոյի, իրենց էրեխեքի համար են, որ հղփանան, ոչ թե մեր նման խեղճ ու կրակների: Ես իմ էրեխու գերեզմանը չեմ կարողանում սարքել», – ասել է Սամվելի հայրը՝ Էդիկ Հարությունյանը:

Մարտի 1-ին զոհված Դավիթ Պետրոսյանի մայրը՝ Ջեմմա Վարդումյանը, ապրում է ամսական 30 հազար դրամ թոշակով: Նա պատմել է, որ ամիսներ առաջ ոտքը կոտրվել է, բայց հիվանդանոցում պառկելու համար գումար չի ունեցել:

Մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի ընտանիքը սոցիալապես անապահով չէ, բայց Մարտի 1-ից հետո Տիգրանի մորը՝ Ալլա Հովհաննիսյանին, ով դպրոցի տնօրեն է եղել, հեռացրել են աշխատանքից։ Նրա կարծիէով՝ պատճառն այն է, որ ինքը մասնակցել է ցույցերին։ Ըստ նրա՝ իշխանություններին թվացել է, թե պաշտոնի համար որդեկորույս մայրը պետք է լռեր։

«Ցավալին այն է, որ մեր երեխաների սպանություններից հետո միանգամից մեր ընտանիքները իշխանության կողմից դիտարկվեցին որպես թշնամիներ: Մենք այս երկրում ոչ ցանկալի անձնավորություններ ենք, մենք այդ ամեն ինչը զգում ենք ամեն հարցում, իշխանությունները մեզ հետ շփվելու ոչ մի ցանկություն չունեն: Այն ժամանակ կունենային, երբ մենք լռեինք, այդ ժամանակ մեզ գրկաբաց կընդունեին», – ասել է Ալլա Հովհաննիսյանը։

Ալլա Հովհաննիսյանը «վրեժխնդրություն» է անվանել իրենց փոխհատուցում տրամադրելու առաջարկին կառավարության մերժումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում