2011 թվականի մարտին Բաքվում տեղի կունենա աշխարհի ադրբեջանցիների երրորդ համագումարը: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է սփյուռքի գործերի պետական կոմիտեի նախագահ Նազիմ Իբրահիմովը: Խոսելով այն հարցերի մասին, որոնք նախատեսվում է քննարկել համագումարում, Իբրահիմովը նշել է, որ դրանք կվերաբերեն սփյուռքի գործունեության հետագա ակտիվացմանը, նրա առջեւ ծառացած խնդիրների քննարկմանը, հայտնում է APA գործակալությունը:
Աշխարհի ադրբեջանցիների երկրորդ համագումարը տեղի է ունեցել 2006 թվականին: