Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հաղորդում են, որ դեկտեմբերի 4-ի երեկոյան ոստիկանության Սևանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Սևանի քաղաքի ռեստորաններից մեկի մոտ 37-ամյա Արա Ս-ի և 43-ամյա Ռազմիկ Մ-ի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել:
Պարզվել է, որ միջադեպին ներկա են գտնվել նաև Արա Ս.ի և Ռազմիկ Մ-ի ընկերները:
Վիճաբանության ընթացքում Արա Ս-ն իր մոտ եղած օդամղիչ ատրճանակից կրակել է 31-ամյա Հրաչյա Ա-ի ուղղությամբ` ոտքի մասում պատճառելով վնասվածք:
Հրաչյա Ա-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Միջոցառումներ են ձեռնարկվում Արա Ս-ին, Ռազմիկ Մ-ին, միջադեպի մյուս մասնակիցներին, ինչպես և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:










































