Saturday, 20 04 2024
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ասա՝ ով է քաղաքապետդ

Այսօր Հայաստանը նշում էր 1988-ի ավերիչ երկրաշարժի 23-րդ տարելիցը: Երկրաշարժի հետևանքով Հայաստանի հյուսիսը վերածվեց աղետի գոտու, իսկ երկրի երկրորդ քաղաք Գյումրին վերածվեց կիսավեր մի քաղաքի, որը այսօր՝ երկրաշարժից 23 տարի անց էլ, գրեթե այդպիսին է: Զուտ նոմինալ առումով Գյումրիում ահագին բան է կառուցվել և կառուցվում, բայց քաղաք, որպես այդպիսին, այսօր գրեթե չկա:

Բանն այն է, որ քաղաքը միայն շինություններն ու ենթակառուցվածքները չեն, այլև մթնոլորտը: Եվ այս տեսանկյունից է, որ 23 տարի անց պետք է չափվի աղետի գոտին: Շենքերը կառուցվում են, մի օր այդ շինարարությունը կավարտվի, և մենք իսկապես հրաժեշտ կտանք աղետի գոտի հասկացությանը, բայց ինչ է կատարվում այդ տարածքում մթնոլորտի առումով: Եվ սա է գլխավոր խնդիրն այսօր, ու այդ տեսանկյունից բավական հատկանշական է հենց Գյումրին: Ինչո՞վ է հատկանշական. օրինակ՝ նրանով, թե ով է Գյումրիում քաղաքապետ: Հայտնի է, թե ով է, և հայտնի է, թե այդ քաղաքապետն ու նրա հարազատները ինչ աղմկոտ պատմությունների մեջ են ընկել անցած տարիների ընթացքում: Սակայն հայտնի է նաև, որ այդ քաղաքապետը բավական ամուր կառչած է իր պաշտոնին և ոչ միայն չի փոխվում, այլ նույնիսկ նշույլ չկա, թե կարող է փոխվել:

Մինչդեռ բոլորի համար պարզ է նաև, որ դա կախված է ոչ թե գյումրեցիների կամքից, այլ Հայաստանի կենտրոնական իշխանության կամքից: Եթե այդ իշխանությունը կարող է հրաժարական պարտադրել Երևանի՝ Հայաստանի կեսից ավելին հանդիսացող հսկայական քաղաքի՝ մայրաքաղաքի քաղաքապետին, ապա Գյումրի քաղաքապետին հրաժարական պարտադրելը գրեթե տեխնիկայի հարց է այդ իշխանության համար։ Բայց այդ տեխնիկան չի գործադրվում արդեն տարիներ շարունակ, իսկ Գյումրիի քաղաքապետն ու նրա զարմը այդ քաղաքում արդեն տարիներ շարունակ գործադրում են իրենց գերիշխանությունը բոլոր հարցերում՝ բիզնեսից մինչև նույնիսկ քաղաքային կենցաղ:

Վարդան Ղուկասյանն ու նրա զարմը գրեթե օկուպացրել են Գյումրին թե՛ ֆիզիկական, թե՛ նաև «բարոյական» իմաստով: Ինչ-որ պահից Գյումրին սկսեց ընկալվել նույնիսկ որպես Հայաստանի կրիմինալ մայրաքաղաք, որտեղ քրեական ռազբորկաներն ու այդ կարգի փոխհարաբերությունները դարձել են սովորական մի բան: Այլ կերպ ասած՝ Գյումրին ոչ միայն աղետի գոտի է երկրաշարժից տուժած լինելու իմաստով, այլ նաև արդեն ավելի շատ աղետի գոտի է տեղական իշխանիկներից տուժած լինելու իմաստով: Եվ սա շատ հատկանշական ու խորհրդանշական է աղետի գոտու հանդեպ Հայաստանի իշխանության վերաբերմունքի առումով: Չէ՞ որ այդ զգայուն գոտում պետք էր հոգ տանել մարդկանց ոչ միայն ֆիզիկական կարիքների, այլ նաև բարոյական մթնոլորտի, հոգեբանական մթնոլորտի, աշխարհայացքի ձևավորման, նոր մտածողության ձևավորման տեսանկյունից:

Այդ առումով այսպես ասած՝ հյուսիսային Հայաստանի առանցք, աղետի գոտու ամենանշանակալի բնակավայր հանդիսացող Գյումրիում իշխանությունը պետք է դրսևորեր իր վերաբերմունքը հենց այդ տեսանկյունով: Գյումրիի հանդեպ այդ վերաբերմունքի դրսևորումը պետք է երկրորդ քաղաքից ճառագեր նաև աղետի գոտու մյուս բնակավայրեր: Բայց դրա փոխարեն կա այն, ինչ կա, և այդ եղածը կարծես թե իրեն բավական հարմար ու լավ է զգում և մտածում է շարունակվելու մասին: Սա է, որ, իբրև վերաբերմունքի, իբրև մոտեցման, իբրև պատկերացումների և քաղաքականության դրսևորում, այսօր առավել մտահոգիչ է աղետի գոտու առումով:

Գյումրիում տեխնոպարկ կառուցելու պլաններով հնարավոր է առավելագույնը ինչ-որ պատրանքներ ստեղծել, որոնք սակայն կզարնվեն ղուկասյանական պատերին ու կփշրվեն, ինչպես փշրվում են ղուկասյանական շահերի դեմ ելնողները Գյումրիում: Հայաստանի իշխանությունը աղետի գոտու հանդեպ, տնտեսական և շինարարական ծրագրերից զատ, պետք է հստակ քաղաքական վերաբերմունք ձևավորի, իսկ, համենայն դեպս, այսօրվա դրությամբ՝ այդ վերաբերմունքը Վարդան Ղուկասյանն է, նրա որակը: Մնացյալի դեպքում, ինչպես ասում են, խոսքերն ավելորդ են:

Լուսանկարը` Վարպետ Օնիկի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում