Այսօր` դեկտեմբերի 7-ին, Ամստերդամի «Այաքս»-ը Չեմպիոնների լիգայի 2011/12 թ. խաղարկության խմբային փուլի վերջին տուրում սեփական հարկի տակ իր ուժերը կչափի Մադրիդի «Ռեալ»-ի հետ: Հանդիպմանը հայտավորված է նաև Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Արազ Օզբիլիսը:
Հիշեցնենք, որ անցկացրած 5 խաղերից հետո «Այաքս»-ը 8 միավորով գտնվում է 2-րդ տեղում և 3 միավորով առաջ է անցել 3-րդ տեղում գտնվող «Լիոն»-ից, որը վաստակել է 5 միավոր: «Ռեալ»-ն ունի հարյուր տոկոսանոց արդյունք և 5 խաղից հետո վաստակել է 15 միավոր:









































