ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է ՀՀ ԿԸՀ պատվիրակությանը` կառույցի ղեկավար Գարեգին Ազարյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ ԿԸՀ նախագահ Ռաշիդ Պետրոսյանը, քննարկվել են հայկական երկու պետությունների ընտրական հանձնաժողովների միջև կապերի խորացման և մասնագիտական վերապատրաստմանն առնչվող հարցեր: «Երկրի ղեկավարը ողջունել է ՀՀ և ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը՝ այն կարևորելով ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից»,- գրված է հաղորդագրության մեջ: