Հաջորդ շաբաթվա ընթացքում Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը պաշտոնանկ կարվի: Կ.Շահգալդյանի փոխարեն մարզպետ է նշանակվելու Ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Սաշիկ Աֆյանը: Հիշեցնենք, որ Մարտի մեկին ոստիկանական օպերացիայի փաստացի ղեկավարը Սաշիկ Աֆյանն էր: Մեր աղբյուրների փոխանցմամբ, փոխոստիկանապետն արդեն տեղյակ է այս որոշման մասին և այժմ զբաղված է` իր իրերն հավաքելով: