Հունաստանի խորհրդարանն ընդունել է 2012 թ. բյուջեն՝ ՀՆԱ 5.4 տոկոս դեֆիցիտով, որը նախատեսում է պետական ծախսերի կրճատման խիստ միջոցառումներ: Նոր բյուջեն հնարավորություն կտա Աթենքին ստանալ Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) օգնության երկրորդ փաթեթը՝ 130 մլն եվրոյի չափով:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, նախատեսվում է մասնավորեցնել պետական սեփականության մի մասը, տասնյակ պետծառայողների ուղարկել աշխատանքային պահուստ և այլն:
2010 թ. հոկտեմբերի վերջին ԵՄ գագաթնաժողովին եվրոգոտու երկրները ընդունեցին հակաճգնաժամային ծրագիր, ըստ որի՝ նախատեսվում է պայքարել պարտքային ճգնաժամի դեմ: Ծրագրի կետերից մեկով նախատեսվում էր ներել Հունաստանի պարտքից 100 մլրդ եվրո:
2010 թ. Աթենքը ստիպված էր օգնության խնդրանքով դիմել ԵՄ-ին և ԱՄՀ-ին, քանի որ պետությունն այլևս ի վիճակի չէր փակել արտաքին պարտքը: Ընդհանուր առմամբ, Հունաստանի օգնության գործող ծրագիրը նախատեսում է այդ երկրին տրամադրել ավելի քան 100 մլրդ եվրո օգնություն:











































