Լոնդոնում ավարտվեց London chess classic սուպերմրցաշարի 4-րդ տուրը: Վռրջինն իրենց պարտիան ավարտեցին Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներ Նայջել Շորթն ու Մայքլ Ադամսը: Շորթը, ով 3 տուրերից հետո մրցաշարի ակնհայտ ետնապահն էր և միավոր չէր վաստակել, երկարատև պայքարում առավելության հասավ իր հակառակորդի նկատմամբ:
Այսպիսով` 4-րդ տուրում գրանցվեցին հետևյալ արդյունքները`
Մագնուս Կառլսեն – Վլադիմիր Կրամնիկ` 0.5:0.5,
Դեյվիդ Հոուելլ – Լյուկ Մքշեյն` 0:1,
Վիշվանաթան Անանդ – Հիկարու Նակամուրա` 0:1,
Մայքլ Ադամս – Նայջել Շորթ` 0:1:
Կայացած 4 տուրերից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը`
1. Մագնուս Կառլսեն – 8 միավոր
2. Լյուկ Մքշեյն – 8 միավոր
3. Հիկարու Նակամուրա – 7 միավոր
4. Վլադիմիր Կրամնիկ – 5 միավոր
5. Լևոն Արոնյան – 4 միավոր
6. Նայջել Շորթ – 3 միավոր
7. Վիշվանաթան Անանդ – 2 միավոր
8. Մայքլ Ադամս – 2 միավոր
9. Դեյվիդ Հոուելլ – 2 միավոր