Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը, Dannon ընկերությունը, որը ֆրանսիական Danone խմբի մասնաճյուղն է ԱՄՆ-ում, համաձայնել է վճարել 21 միլիոն դոլար փոխհատուցում սպառողների իրավունքների դիմում բողոքներին ի պատասխան: Ինչպես հայտնում է թերթը, Դաշնային առևտրային հանձնաժողովը (FTC) եկել է այն եզրակացության, որ արտադրողի կաթնամթերքի գովազդը հիմնված է չապացուցվող տեղեկության վրա:
Վերահսկողին հետաքրքրում է Activia յոգուրտի և DanActive ըմպելի յոգուրտի գովազդները, որտեղ ասվում է, որ տվյալ ապրանքատեսակներում գոյություն ունեն մանրէներ, որոնք դրական կերպով են ազդում մարդու իմունային համակարգի և մարսողության վրա: FTC-ում նշել են, որ ընկերությունը չի կարողացել բերել ապացույցներ, որ ապրանքանիշի ապրանքատեսակներն օգնում են կանխելու մրսածությունը:
FTC և Dannony եկել են այն համաձայնության, որ այսուհետ ընկերությունները խոսելու են միայն ապրանքատեսակի ընդհանուր առավելությունների մասին: Սակայն այդ ամբողջ ինֆորմացիան պետք է ճշգրիտ և հաստատված լինի Մթերքի և դեղամիջոցների վերահսկողության հանձնաժողովի կողմից (FDA):
Թերթը նաև հայտնում է, որ հետաքննության ժամանակ Dannon-ը խոստացել է FTC-ին շտկել իր անճշտությունները: