Եվրոպական Airbus ինքնաթիռներ արտադրող ընկերությունն այս տարին կեզրափակի ռեկորդային պատվերների թվով:
AFP–ը հայտնում է, որ Airbus ընկերությունը նոյեմբերի վերջի տվյալների համաձայն՝ ունի 1378 ինքնաթիռի պատվեր: Ամերիկյան Boeing ընկերության պատվերների թիվը 518-ով քիչ է:
Հիշեցնենք, որ Airbus և Boeing ընկերությունները մշտապես համեմատում են միմյանց պատվերների թվերը:










































