Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը հայտնվել է Ուկրաինայի առաջնության 19-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
Երկրորդ խաղում անընդմեջ «հանքափորներ»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն Մխիթարյանին հանձնարարում է խաղալ իր հարազատ՝ փլեյմեյքերի դիրքում, և երկրորդ խաղում ամընդմեջ Հենիրկը դառնում է «Շախտյոր»-ի հզոր հարձակման առաջատարը: Նա ամբողջ խաղի ընթացքում լարվածության մեջ պահեց «Արսենալ»-ի պաշտպաններին՝ կատարելով սուր փոխանցումներ և հայտնվելով վտանգավոր դիրքերում: Կիսապաշտպանը կրկին դարձավ գոլի հեղինակ և կատարեց գոլային փոխանցում:
Լավագույնների հավաքականում է հայտնվել նաև «Շախտյոր»-ի ավագ Դարիո Սռնան, ում խփաց ֆանտաստիկ գոլը 19-րդ տուրում ճանաչվեց լավագույնը:
Խորհրդանշական հավաքականում են հայտնվել հետևյալ ֆուտբոլիստները՝
Ռոմանենկո, Սռնա, Վոլովիկ, Լոբժանիձե, Վուկոևիչ, Բարանեց, Նազարենկո, Տիշչենկո, Մխիթարյան, Թայսոն, Սամոդին:









































