Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Ղարաբաղում անլուրջ են համարում «Ժառանգության» նախաձեռնությունը

Պարզվում է` Ղարաբաղից չեն արձագանքել ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ «Ժառանգության» ներկայացրած նախագծին, ինչպես նաև իշխանական կոալիցիայի կողմից այդ նախագծի տապալմանը, քանի որ այդ նախաձեռնությունը այնտեղ ուղղակի լուրջ չեն համարում:
Համենայնդեպս, այդպես մեզ հետ զրույցում փոխանցեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի ղեկավարած «Ազատ Հայրենիք» կուսակցության խորհրդարանական «Հայրենիք» խմբակցության (ի դեպ, «Հայրենիքը» ԼՂՀ ԱԺ ամենամեծ խմբակցությունն է) ղեկավար Գագիկ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ կոալիցիայի անդամ կուսակցությունները ուղղակի խայտառակ ձևով տապալեցին ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ «Ժառանգության» ներկայացրած օրենքի նախագիծը: Սակայն, դրան զուգահեռ, Հայաստանի տխրահռչակ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԺ ներկայացրեց «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որը ընդամենը մեկ փոփոխություն էր նախատեսում. այն է` միջազգային պայմանագրերի կողմ կարող են լինել միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող կամ չճանաչված կազմավորումները, այլ խոսքով` չճանաչված պետությունները: Այսինքն, ինչպես արդեն համոզվել ենք բազմիցս, Ղարաբաղը գործող իշխանությունների թեթև ձեռքով դարձրել են ընդամենը մանրադրամ: Ուշագրավն այն էր, սակայն, որ այդ բոլոր զարգացումներին Ղարաբաղից գրեթե ոչ մի արձագանք չեղավ. իսկ եթե մի քանի առանձին մեկնաբանությունները չհաշվենք, ապա կստացվի, որ պաշտոնական Ստեփանակերտը ընդհանրապես անարձագանք թողեց այս բոլոր զարգացումները Հայաստանում:
Մեզ հետ զրույցում Գագիկ Պետրոսյանը, սակայն, Ղարաբաղի կողմից արձագանքի բացակայությունը բացատրեց նրանով, որ Ղարաբաղն ուղղակի լուրջ չի վերաբերվում այդ նախաձեռնությանը: «Մենք այս քայլերը դիտարկում ենք որպես անլուրջ քայլ»,- հայտարարեց Գագիկ Պետրոսյանը: Նրա խոսքով, ԼՂՀ անկախության ճանաչումը ոչ մի կուսակցության և ոչ մի անձի մենաշնորհը չպիտի լինի: «Դա ազգային խնդիր է, որը պետք է ազգովի որոշել: Հետևաբար ես չեմ կարծում, թե մեկ կուսակցության կամ մեկ խմբակցության կողմից առաջարված օրենքի նախագիծը հարցի լուծման ճիշտ տարբերակ է»,- նշեց Պետրոսյանը: ԼՂՀ խորհրդարանականի խոսքով, նման քայլի գնալու համար նախ պետք է մի հարցի պատասխանել` իսկ ի՞նչ է մեզ տալու այսօրվա ճանաչումը: «Կարծում եմ, որ ոչ մի բան էլ չի տալու, եթե Հայաստանը այսօր Ղարաբաղը ճանաչի: Մեկ այլ հարց էլ կա, եթե ճանաչի, ապա ինչպե՞ս են ճանաչելու, ճանաչելու են նախկին ԼՂԻ՞Մ-ը, թե՞ այսօրվա Լեռնային Ղարաբաղը` իր ներկայիս սահմաններով»,- հայտարարեց Գագիկ Պետրոսյանը: «Հայրենիք» խմբակցության ղեկավարի խոսքով, Ղարաբաղի վերաբերմունքը պայմանավորված է նաև նրանով, որ «Հայաստանը միջազգային հանրության հետ և Ադրբեջանի հետ ճանապարհներ է փնտրում ԼՂ հարցի կարգավորման ուղղությամբ»: «Հիմա եթե Հայաստանը միակողմանի ճանաչի ԼՂՀ անկախությունը, դրա համար նախ պետք է նախապատրաստական աշխատանքներ տանել` միջազգային հանրության հետ, որովհետև ճանաչելուց հետո լիովին այլ իրավիճակ է ստեղծվելու ԼՂՀ ապագայի համար»,- հայտարարեց Գագիկ Պետրոսյանը: Ի դեպ, ի տարբերություն Հայաստանում տարածված կարծիքի, որ ՀՀ իշխանությունները շահարկում են ԼՂՀ ճանաչման հարցը, ԼՂՀ ԱԺ պատգամավորը ասում է, թե դրանք «ընդամենը քաղաքական տրյուկներ են»:

Հ.Գ. Ի դեպ, եթե «Ժառանգության» նախաձեռնությունը ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցությունն անլուրջ է համարում, ապա Շավարշ Քոչարյանի ներկայացրած նախաձեռնությունը համարում են ավելի կարևոր և ավելի ճիշտ: Մի խոսքով, Ղարաբաղում (գոնե իշխանական մակարդակով) հերթական անգամ ապացուցեցին, որ ըստ էության, որևէ խնդիր չունեն ԼՂ հարցում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության հետ: Հետաքրքիր է, թե ի՞նչ է անելու Ղարաբաղը, երբ գա այդ քաղաքականության պտուղները քաղելու ժամանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում