Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Apple ընկերության և հինգ խոշորագույն արտադրողների նկատմամբ`նրանց կասկածելով էլեկտրոնային գրքերի շուկայում հակամենաշնորհային օրենքի խախտման մեջ: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Associated Press գործակալությունը հստակեցնում է, որ եվրոպական կարգավորողները ստուգումներ են անցկացնելու Hachette Livre, Harper Collins , Penguin Verlagsgruppe Georg von Holzbrinck, Simon & Schuster պարբերականներում:
Ինչպես ենթադրում են Եվրահանձնաժողովում, Apple-ը և պարբերականները հնարավոր է՝ իրար մեջ պայմանավորվածություն էին ձեռք բերել էլեկտրոնային գրքերի գների վերաբերյալ, որոնք կարող էին ներբեռնել iPhone և iPad օգտատերերը iBook օնլայն խանութներից: Իսկ Apple-ի և պարբերականների այդպիսի գործողությունները կարող էին սահմանափակել մրցակցությունը:











































