Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստի ժամանակ որոշում է ընդունել ևս 12 ամսով երկարացնել հայ խաղաղապահների առաքելությունը Աֆղանստանում, ինչպես նաև ավելացնել հայ զինվորականների թվաքանակն այդ երկրում:
Երկարաձգման որոշումը հիմնավորվել է հայկական զորամիավորման կազմից առաքելության իրականացման անհրաժեշտությամբ և Հայաստանի միջազգային վարկի վրա այդ առաքելության դրական ազդեցությամբ:
Ըստ պայմանավորվածության՝ հայկական զորամիավորման պատրաստման և տեխնիկական ապահովման բոլոր ծախսերն իր վրա է վերցրել գերմանական կառավարությունը: Զորամիավորման զինվորականների թիվը 40-ից հասցվել է 45-ի:
Հիշեցնենք, որ Աֆղանստան հայ խաղաղապահ ուժեր ուղարկելու մասին պայմանագիրը, որով Հայաստանը պետք է իրականացներ խաղաղապահ գործունեություն Անվտանգությանն աջակցող միջազգային ուժերի կազմում, ստորագրվել է 2009 թ. հոկտեմբերին: