«Մուսուլման եղբայրները» չեն ցանկանում իսլամական արժեքները փաթաթել եգիպտացիների վզին, որոնց միայն փոքր մասը դավանում է քրիստոնեություն: Այս մասին հայտարարել է «Ազատություն և արդարություն» կուսակցության փոխնախագահ Իսամ Ալ-Արյանը:
«Մենք ներկայացնում ենք չափավոր և արդար կուսակցություն և ձգտում ենք օրենքը կիրառել արդար հիմքերով, որը կհարգի մարդու իրավունքները և քաղաքացիների անձնական ազատությունները»,- նշել է քաղաքական գործիչը, որի խոսքերը մեջբերում է ИТАР-ТАСС-ը:
Ալ-Արյանը նաև նշել է, որ «եղբայրները» չեն կիսում «Ալ-Նուրի» սալաֆիական հայացքները: «Մենք հարգում ենք մյուս մարդկանց կենսակերպն ու կրոնը»,- ընդգծել է նա:
Ավելի վաղ Եգիպտոսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն հրապարակվի մինչև 2012թ. հունվարի սկիզբ՝ մինչև քվեարկության ավարտը:
Եգիպտական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ «Մուսուլման եղբայրներ»-ի «Ազատություն և արդարություն» կուսակցությունը հավաքել է ձայների 40%-ը, իսկ ծայրահեղական «Ալ-Նուր» կուսակցությունը՝ 25%-ը: Աշխարհիկ հայացքներ քարոզող եգիպտական բլոկին պաշտպանել է եգիպտացիների 15%-ը:









































