Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի նշանակվել է «Գազպրոմբանկի» նախագահի առաջին տեղակալ: «ՀայՌուսգազարդ»-ի մամլո պատասխանատու Շուշան Սարդարյանը լրատվամիջոցներին հայտնել է, թե Կարապետյանի նշանակման հրամանը ստորագրվել է դեկտեմբերի 2-ին:
Նշենք, որ դեռ 1 ամիս առաջ հերքվեց ռուսական «Գազպրոմ» ընկերությունում Կարեն Կարապետյանի պաշտոն ստանձնելու մասին լուրը: Ընկերության մամլո ծառայությունում «Առաջին լրատվական»-ին հայտնել էին, որ Կարապետյանի նշանակման մասին լուրերն ընդամենը ասեկոսներ են:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 28-ին: