Ինչպես հաղորդել է լեհական TVN24 հեռուստաալիքը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Լեհաստանը չի կարող ընդունել միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) եզրահանգումները Սմոլենսկում Լեհաստանի նախագահի ինքնաթիռի կործանման վերաբերյալ:
«Այն տեսքով, որով ՄԱԿ եզրակացությունները հանձնվել են մեզ ռուսական կողմից, անկասկած, չեն կարող ընդունվել»,- վարչապետին ցիտում է հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ այս տարի ապրիլի 10-ին Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու ինքնաթիռը կործանվել էր Ռուսաստանի Սմոլենսկ քաղաքի օդանավակայանի մոտ: Այդ վթարի հետևանքով զոհվել էր 96 մարդ, այդ թվում` Լեհաստանի նախագահը:
Տուսկը հայտարարել է, որ լեհական կողմը զեկույցի հետ կապված բազմաթիվ հարցեր ունի և չի կարող այն ընդունել: