Սպիտակ տունը «լուրջ անհանգստությւոն է հայտնել»՝ կապված ՌԴ խորհրդարանական ընտրությունների հետ: Մասնավորապես՝ ԱՄՆ վարչակազմը նշում է ընտրական տարբեր տեղամասերում ընտրական գործընթացի մի շարք խախտումների փաստերը, որոնք ֆիքսել են միջազգային դիտորդները:
«Մենք լրջորեն անհանգստացած ենք ընտրությունների ընթացքից»,- ընդգծել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Բացի այդ, ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ԱՄՆ վարչակազմում նշել են, որ Մոսկվայի կենտրոնում տեղի է ուեցել ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմության ցույց: Վաշինգտոնի կարծիքով՝ այդ փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ընտրությունների արդյունքների մի մասը կեղծված է:
Հիշեցնենք, ավելի վաղ նման հայտարարությամբ հանդես էր եկել նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Հիշեցնենք ՌԴ Պետդումայի ընտրություններից հետո ԵԱՀԿ-ն հայտարարել է, որ Պետդումայի ընտրությւնները բավարար չափով մրցակցային չեն եղել՝ նշելով որ խախտումներ են եղել ձայների հաշվարկի ժամանակ:
Ձայների 99 տոկոսի հաշվարկի արդյունքում Единая Россия-ն հավաքել է ձայների 49.54%-ը, КПРФ-ն՝ 19.16%-ը, Справедливая Россия-ն՝ 13.22%-ը, ЛДПР-ն՝ 11.66%-ը:









































