Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Պուտինին «միսն ու արյունը»

Ռուսաստանի Պետդումայի ընտրությունները, որ կայացան դեկտեմբերի 4-ին, թողեցին ըստ էության երկակի տպավորություն: Մի կողմից հաղթեց «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցությունը, ինչը բնականաբար սպասելի իրողություն էր, իսկ մյուս կողմից էլ «Եդինայա Ռոսիան» ակնհայտորեն նահանջել է իր իշխանական դիրքերից և 14 տոկոս նվազում է արձանագրել նախորդ ընտրությունների համեմատ:

Այս ամենին գումարվել է նաև այն, որ Ռուսաստանում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ աղմկոտ տեսանյութեր են հայտնվել համացանցում, ի ցույց դնելով ռուսաստանյան ընտրական տեխնոլոգիաների, ընտրակեղծարարության ամբողջ թշվառությունը: Իսկ այդ ամենից բացի էլ, փողոց են դուրս եկել ընդդիմադիր քաղաքացիները, և մոտ 50 տոկոս ձայն ստացած «Եդինայա Ռոսիան» ստիպված է մասսայական ձերբակալություններ իրականացնել, որպեսզի ընդդիմադիրների ցույցերը ձնագնդի էֆեկտ չստանան:

Այս ամենն իսկապես վկայում են, որ ռուսաստանյան իրավիճակը պարունակում է փոփոխությունների լուրջ լիցքեր, և բավական է ընդամենը մի կայծ, որ տեղի ունենա պայթյուն: Այսինքն` Պուտինի թվացյալ վերադարձը իրականում ոչ թե լուծում է Ռուսաստանի խնդիրները, այլ դրանք է՛լ ավելի ցցուն է դարձնում, սրում դրանք և երևի թե հասունացնում, ինչի ձնծաղիկը եղավ Պետդումայի ընտրությունը: Բացարձակապես կարևոր չէ ուժերի դասավորությունն ու ստացած տոկոսները, բացարձակապես կարևոր չէ, որ իրական ընդդիմադիր կուսակցություններ են անցել խորհրդարան:

Այդ ամենը խնդրի առայժմ մակերեսային կողմն է: Խորքային առումով Ռուսաստանում տեղի են ունենում լուրջ պրոցեսներ, և հանրությունը կամ առնվազն դրա մի զգալի մասը տոտալ հեռուստաշրջափակման պայմաններում, այսուհանդերձ, կարողացավ ընտրական գործընթացի միջոցով տեղեկանալ այդ ամենի մասին, հնարավորինս մոտենալ դրան և զգալ, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում «Եդինայա Ռոսիան», և ինչքան դատարկ է Պուտինի ամենակարողության միֆը:

Պուտինը երևի ինքն էլ տրված էր այդ միֆին, և միգուցե ինքն էլ արդեն կասկածներ ունի իր ամենակարողության հանդեպ: Եվ այն, որ թվում էր, թե Պուտինը Ռուսաստանում իր նախագահության հարցերն արդեն լուծել է, իրականում այնքան էլ այդպես չէ: Եվ բանն այն չէ, որ նա չի կարող դառնալ նախագահ կամ կարող է չդառնալ նախագահ: Ո՛չ, Պուտինը կդառնա նախագահ, ամենայն հավանականությամբ, սակայն խնդիրը տվյալ դեպքում ոչ այնքան նախագահ դառնալն է, այլ նախագահ մնալը:

Դա է, որ կարող է այս անգամ վեր լինել Պուտինի ուժերից կամ առնվազն պահանջել շատ ավելի մեծ, աննախադեպ ջանքեր, նյարդեր և էներգիա: Եվ եթե պաշտոնը դիմանա Պուտինին, մեծ վտանգ կա, որ Պուտինը կարող է չդիմանալ այդքան ծանր գնով պահվող պաշտոնին: Չէ՞ որ Պուտինն էլ մարդ է՝ մսից ու արյունից բաղկացած:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում