Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում ավարտվեց London chess classic-ի 3-րդ տուրը: Վերջինն իրենց պարտիան ավարտեցին Լյուկ Մքշեյնն ու Մայքլ Ադամսը, որտեղ 61-րդ քայլում Մքշեյնը սև ֆիգուրներով առավելության հասավ իր հակառակորդի նկատմամբ: 3-րդ տուրում գրանցվեցին հետևյալ արդյունքները՝
Մագնուս Կառլսեն – Հիկարու Նակամուրա՝ 1:0,
Մայքլ Ադամս – Լյուկ Մքշեյն՝ 0:1,
Վիշվանաթան Անանդ – Դեյվիդ Հոուելլ՝ 0.5:0.5,
Լևոն Արոնյան – Նայջել Շորթ՝ 1:0:
Կայացած 3 տուրերից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝
1.Մագնուս Կառլսեն – 7միավոր
2. Լյուկ Մքշեյն – 5միավոր
3. Վլադիմիր Կրամնիկ – 4միավոր
4. Հիկարու Նակամուրա – 4միավոր
5. Լևոն Արոնյան – 4միավոր
6. Մայքլ Ադամս – 2միավոր
7. Վիշվանաթան Անանդ – 2միավոր
8. Դեյվիդ Հոուելլ – 2միավոր
9. Նայջել Շորթ – 0միավոր