Thursday, 18 04 2024
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ

Արտաշատցու կինոկենտրոնն առնողը հավատացյալ չի ունենա, ԶՈՒ էշերին էլ կդատե՞ն

«Արարատի քաղաքային կինոցանց» պետական ձեռնարկության վրա աչք դնողներն ու այն Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նվիրաբերելու նպատակ ունեցողները մոռացել են հայտնի ասացվածքը` «Արտաշատցու (ինչը վերաբերում է նաև արարատցիներին) խաց ուտողը բալա չի բերում»:
Հայրենի կառավարությունը գոնե չինացիներից օրինակ վերցներ ու փորձը հաշվի առներ. նրանք ինտերնետից «իմացել էին», որ արտաշատցու հացը նման «զորություն» ունի և այժմ կես կատակ-կես լուրջ Արտաշատից լավաշ են արտահանում ազգի աճը կանգնեցնելու համար… Դե արդյունքն էլ տեսնում եք: Այժմ այս օրինակն աչքի առաջ ունենալով` ինչ ակնկալիքով է կառավարությունը Արարատի մարզի գույքը վաճառում Մայր Աթոռին. արտաշատցու կինոկենտրոնն առնողը հավատացյալ կունենա՞: Ի՞նչ կլինի. Ավարայր: Անհաջող զուգադիպություն` կինոկենտրոնի անունն էլ է «Ավարայր»: Եվ այսպես, հայրենի կառավարությունը այսօրվա` դեկտեմբերի 16-ի օրակարգում նախատեսել է կանոնակարգել «Արարատի քաղաքային կինոցանց» ՊՁ լուծարման գործընթացը, որից հետո մնացած գույքը նվիրաբերել Սուրբ Էջմիածնին: Այդ նպատակով կառավարությունն առաջարկել է Մայր Աթոռին` «Արարատի քաղաքային կինոցանց» ՊՁ-ի ժամանակավոր դրամային հաշվին փոխանցել ձեռնարկության պարտավորությունների (աշխատավարձերի և այլն) չափով գումար` 2.177.400 դրամ, ինչին եկեղեցին ամենևին էլ դեմ չի եղել: Կինոցանցի լուծարման հանձնաժողովին հրահանգվել է նշյալ գումարը փոխանցելուց հետո 15-օրյա ժամկետում մարել ՊՁ-ի պարտավորությունները, ավարտել լուծարման գործընթացը և մնացած գույքը` Արարատ քաղաքի Շահումյան 23/2-1 հասցեում գտնվող 916,20 քառ. մետր ընդհանուր մակերեսով «Ավարայր» կինոթատրոնի շենքը նվիրաբերել, իսկ դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 0,2751 հա հողատարածքը անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով փոխանցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` եկեղեցի կառուցելու նպատակով: Մայր Աթոռի 2010 թ. օգոստոսի 25-ի գրության համաձայն` նվիրատվությունը հնարավորություն կտա Արարատում իրականացնել եկեղեցաշինության նոր ծրագիր` նոր եկեղեցի, երիցատուն, «Ավարայր» կինոթատրոնի շենքը որպես հոգևոր մշակույթի և Հայ երիտասարդաց միության կրթադաստիարակչական կենտրոնի վերակառուցում, տարածքի բարեկարգում… Նշված ծրագիրը կիրականացվի 2 փուլով, որոնք հնարավոր է ավարտել 5 տարվա ընթացքում` ներդնելով 1,0 միլիարդ դրամ գումար: Բայց այդ համալիրի անվան մասին հիշատակում դեռ չկա. չար լեզուներն ասում են, որ դա կարող է ի պատիվ Հովիկ Աբրահամյանի կոչվել «Սուրբ Հովհաննես-2», քանի որ մեկն արդեն կա:
Կառավարության օրակարգային հարցերից մեկն էլ վերաբերում է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն: Այն պայմանավորված է զինված ուժերում իրականացվող բարեփոխումներով. նախագծից սպասվող ակնկալիքներից մեկն էլ այն է, որ զինծառայության անվտանգության ապահովումը կստանա նոր որակ, հնարավորինս կկանխարգելվեն և կնվազեն զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների… առողջությանը և կյանքին սպառնացող վտանգները, նպաստավոր պայմաններ կստեղծվեն զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի բարելավման, ոչ կանոնադրական փոխհարաբերությունների ու իրավախախտումների դեպքերի կանխման համար: Մի կողմ թողնելով զուտ բառային փոփոխությունները` անդրադառնանք ցավոտ մասին. օրինակ` առաջարկում են օրենքի 294-րդ հոդվածի 4-րդ պարբերությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ. «…Ստորաբաժանումներում զենքի պահասենյակների ազդանշանային համակարգի չհիմնավորված գործելու դեպքում գնդի հերթապահը պարզում է դրա պատճառը և կազմակերպում ազդանշանային համակարգի անխափան աշխատանքը»: Բանն այն է, որ բանակում հանցագործություններ են կատարվում նաև այն ժամերին, երբ զորքը զորանոցներում է, և վերակարգի շուրջօրյա հսկողության տակ գտնվող զենքը «անհայտ» ճանապարհով` ազդանշանային համակարգի «խափանման» պատճառով դուրս է գալիս զենքի պահասենյակից և դառնում հանցագործության գործիք: Այդուհանդերձ, նկատենք, որ սույն բարեփոխումը ոչինչ չի փոխի, քանի որ նախաքննության մարմինը ցանկության դեպքում կարող է շատ հանգիստ հայտնաբերել ազդանշանային համակարգը անջատողներին ու զենքի պահասենյակը հսկող զինվորին դուռը բացելու անօրինական հրահանգ տվողին, ինչը պարզապես պատշաճորեն չի անում: Կամ` զորամասի պաշտոնատար անձանց պարտականությունները բաժնում նախատեսվում է ամրագրել. Հոդված 451. Զորամասի հրամանատարը պատասխանատու է զորամասի զինծառայության մշտական անվտանգության ապահովման կազմակերպման համար… հրամանատարը պարտավոր է. 1. կանխատեսել, վերլուծել և բացահայտել զինվորական ծառայության վտանգավոր գործոնները, որոնք զորամասի ամենօրյա գործունեության հետևանքով կարող են սպառնալիք հանդիսանալ զինծառայողների… համար, …7. միջոցներ ձեռնարկել պատահարների և հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ, իսկ դրանց տեղի ունենալու դեպքում անհապաղ զեկուցել վերադաս հրամանատարությանը և իրազեկել համապատասխան իրավասու մարմիններին` ապահովելով դեպքի վայրի, հանցագործության գործիքների և այլ իրեղեն ապացույցների պահպանումը և այլն: Այսինքն` բաներ, որոնք մինչ այժմ չեն արել, ինչը քրեորեն պատժելի արարք է: Այլ կերպ ասած` անգործության կամ գործողությունների համար դատելու փոխարեն, բարեփոխման անվան տակ մեկ առ մեկ հիշեցնում են սպայակազմին, որ իրենք անձամբ են պատասխանատու յուրաքանչյուր արտակարգ դեպքի համար: Կարելի է եզրակացնել, որ զինված ուժերում էշերը կամ իրենց էշի տեղ դնողներն այնքան շատ են, որ «դուզ» խոսքը դրանց կարգավիճակին համապատասխան են բացատրում…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում