Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«Եդինայա Ռոսիա»–ն խնդիր կունենա ընտրությունների հանրային աջակցության հետ. Ստեփան Սաֆարյան

Կիրակի օրը ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն թեև կորցրել է ձայների առնվազն 14 տոկոսը (2007 թ. կուսակցությունը ստացել էր 64 տոկոսը), պարզ մեծամասնություն կուսակցությունը Պետդումայում, այնուամենայնիվ, կունենա: Արևմտյան փորձագետների կարծիքով՝ ընտրությունների արդյունքները վկայում են, որ ռուսաստանցիները «հոգնել են «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից և Մեդվեդև-Պուտին տանդեմից»:

«Առաջին լրատվական»-ը դիմեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանին` ռուսաստանյան ընտրությունների գնահատականը տալու խնդրանքով: Պատգամավորը նշեց, որ Պետդումայի ընտրությունների ընթացքն ու արդյունքներն անակնկալ չէին:

«Անակնկալ չէին այն առումով, որ «Եդինայա Ռոսիա»–ն կփորձի ամեն կերպ պահպանել իշխանությունը, այսինքն թույլ չի գտնվի, որպեսզի զիջի իշխանությունը: Բայց նաև ակնհայտ էր, որ երկար ժամանակ պարզապես երկրում ժողովրդավարական ինստիտուտները չկայացնելով, մարդուն գերագույն արժեք չդարձնելով՝ չես կարող ուղղակի տասը տարի անց ակնկալել այս նույն քաղաքական գծի արդյունքում մեծ հանրային աջակցություն: Դրա արդյունքն էր հասարակաության նվազ մասնակցությունը` նախորդ ընտրությունների համեմատ:

Մյուս կողմից՝ արդեն ակնհայտ էր, որ որքան էլ Մեդվեդև-Պուտին այդ կարծեցյալ կոնֆլիկտը լուծվեց, այնուամենայնիվ` «Եդինայա Ռոսիա»–ն խնդիր կունենա՝ ընտրությունների հանրային աջակցության հետ կապված, որովհետև ՌԴ-ի քաղաքական այրերի հայտարարությունները և ամբիցիաները այլ բան են, և այդ ամբիցիաների կողքը նաև ՌԴ-ի ձեռքբերումները`միանգամայն այլ բան են: Հետևաբար կարծում եմ, որ չէր կարելի սպասել կատարյալ արդար և ազատ ընտրությունների, ինչպես նաև` չէր կարելի ակնկալել բացարձակ հաղթանակ»,– մեկնաբանեց Ստեփան Սաֆարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում