2009 թ. ընթացքում Հայաստանում աղքատությունը նկատելիորեն աճել է: Այս մասին ասվում է այսօր ԱՎԾ հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցում: 2009 թ. աղքատության մակարդակը կազմել է 34.1%՝ 2008 թ. արձանագրված 27.6%-ի դիմաց: Շատ աղքատների տեսակարար կշիռը 2009 թ. կազմել է 20.1% `2008 թ. արձանագրված 12.6%-ի դիմաց: Իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը 2009 թ. կազմել է 3.6%` 2008 թ. արձանագրված 1.6%-ի դիմաց: Այսինքն` ծայրահեղ աղքատների թիվն աճել է մոտ 2.3 անգամ: