Դեկտեմբերի 13-17-ը ճանաչողական այցով Հայաստանում է գտնվել Եգիպտոսի առաջատար պարբերականները ներկայացնող լրագրողների խումբ` «Ալ-Ահրամ» օրաթերթ, «Ալ-Միսր ալ-Յոմ» օրաթերթ, «Էլ-Գոմհորիյյա» օրաթերթ, «Ալ-Ահրամ ալ-Արաբիյյա» շաբաթաթերթ և «Դի Էջիփշն գազեթ» անգլիալեզու օրաթերթ:
Եգիպտացի լրագրողները հանդիպումներ են ունեցել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի հետ:
Արման Կիրակոսյանը բովանդակալից զրույց է ունեցել լրագրողների հետ տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև հայ-եգիպտական հարաբերությունների վերաբերյալ:
Լրագրողները հանդիպել են նաև Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի ուսանողների և դասախոսների հետ, այցելել են Հայաստանի մարզեր, ծանոթացել մշակութային արժեքներին:
Լուսանկարը` PanarmenianPhoto-ի