Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում ընթացող London chess classic մրցաշարի 3-րդ տուրում առաջինն իրենց պարտիան ավարտեցին Մագնուս Կառլսենն ու Հիկարու Նակամուրան:
Նորվեգացի գրոյսմաստերը շարունակեց իր գերազանց ելույթը՝ սպիտակ ֆիգուրներով 41-րդ քայլում առավելության հասնելով ԱՄՆ-ի ներկայացուցչի նկատմամբ: Այս հաղթանակից հետո Կառլսենն իր վաստակած միավորները հասցրեց 7-ի:
Լևոն Արոնյան – Նայջել Շորթ, Մայքլ Ադամս – Լյուկ Մքշեյն և Վիշվանաթան Անանդ – Դեյվիդ Հոուելլ պարտիաները դեռ չեն ավարտվել: