The Beatles-ի հայտնի հիթերով երաժշտական լեգենդներ Փոլ Մաքարթնին և Ռինգո Սթարը 2012 թ. հուլիսի 27-ին կբացեն Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով բրիտանական ԶԼՄ-ներին:
Ըստ երգիչների գործընկերների՝ սա շատ լավ մտահղացում է, և խաղերի բացումն այսպես շատ լավ կանցնի, ու այն կդիտեն աշխարհի միլիոնավոր մարդիկ:
Մաքարթնին իր մտավախություններն է հայտնել այն մասին, թե ամեն ինչ կարող է վատ անցնել. «Մենք բոլորս միասին ենք, և ամեն ինչ ուղղակի հրաշալի է ընթանում, և հանկարծ մարդիկ վեր են կենում և հեռանում: Դա տեղի է ունենում From Me To You երգի ժամանակ»։
«Սակայն մենք միշտ կարողացել ենք հանդիսատեսին վերադարձնել իր տեղը և շարունակել համերգը: Այնպես որ՝ ամեն ինչ լավ է լինելու»,- ավելացրել է նա:










































