Armchess.am-ից տեղեկանում ենք, որ այսօր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կմեկնարկեն Եվրոպայի կայծակնային և արագ շախմատի առաջնությունները: Դեկտեմբերի 17-ին կընթանա կայծակնային խաղի, իսկ 18-19-ը` արագ շախմատի մրցաշարը:
Մասնակիցների մեջ են գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը, Զավեն Անդրիասյանը, Հրայր Սիմոնյանը և Վահե Բաղդասարյանը: