Իտալիայի հավաքականի և «Սամպդորիա»-ի կիսապաշտպան Անտոնիո Կասսանոն, որը ակումբի նախագահի հետ լուրջ խնդիրներ ունի և այժմ զրկված է թիմի հիմնական կազմում խաղալու իրավունքից, հնարավոր է՝ շուտով հայտնվի «Միլան»-ում: Ֆուտբոլիստը որակազրկված է մինչև 2011 թ. փետրվարի 1-ը և ստիպված պետք է այս մրցաշրջանն ավարտի «Սամպդորիա»-ի կազմում: Սակայն հնարավոր է, որ արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նա վաճառվի «Միլան»-ին: Վերջինս պատրաստ է մարել «Սամպդորիա»-ի 5 մլն եվրո պարտքը Մադրիդի «Ռեալ»-ին և դրամական փոխհատուցում անել: Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն հինգշաբթի երեկոյան միլանյան ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հանդիպել է Կասսանոյի գործակալ Բեպպե Բոցցոյի հետ, և նրանք մանրամասն քննարկել են պայմանագրի պայմանները, որը նախատեսված է մինչև 2014 թ.։