ՌԴ հետաքննական հանձնաժողովը հայտարարել է, որ Մոսկվայի քննիչները պարզում են «Սպեցմոստոտրեստ» ընկերության թոփ-մենեջեր Պյոտր Ավագյանցի մահվան պատճառները, որին հրազենային վնասվածքով գտել են շենքի մուտքում:
«2011 թվական դեկտեմբեր 4-ի երեկոյան Մոսկվայի Վերխնիյե Պոլյա փողոցում գտնվող շենքի աստիճանների վրա հայտնաբերվել է «Սպեցմոստոտրեստ» ընկերության փոխտնօրեն Պյոտր Ավագյանցի դին` որովայնի շրջանում հասցված հրազենային վանսվածքով»,- ասվում է հետաքննական հանձնաժողովի հայտարարության մեջ, որը մեջբերում է Интерфакс գործակալությունը:
Կատարվում է նախաքննություն:
«Նախնական տվյալների համաձայն՝ տղամարդը ինքնասպանություն է գործել: Ստուգումների արդյունքում ընդունվելու է ընթացակարգային որոշում»,- ասվում է փաստաթղթում:
«Սպեցմոստոտրեստ»-ը հիմնադրվել է 21 տարի առաջ Մոսկովյան երկաթուղում նոր արհեստական կառույցների շինարարության համար: Այն գործունեություն է ծավալել նաև Կենտրոնական Ռուսաստանում և Աբխազիայում:










































