ԲՀԿ-ական պատգամավոր Վարդյան Բոստանջյանն այսօր ԱԺ նիստում հայտարարեց, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ԱԺ նախագահի ընտրության ժամանակ իր ձայնը տալու է Սամվել Նիկոյանին: Վ.Բոստանջյանի խոսքով, թեև ինքն ընդունում է ԱԺ նախագահի պաշտոնի թեկնածու Լարիսա Ալավերդյանի բոլոր դրական կողմերը, այնուամենայնիվ Բարգավաճը կողմ է կայունությանը:
«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ը նույնպես կայացրել է քաղաքական որոշում և քվեարկելու է Սամվել Նիկոյանի օգտին: «Սամվել Նիկոյանն ունի նամուս, թասիբ, արժանապատվություն, այսօրվա դրությամբ ապացուցել է, որ տարբեր պաշտոններում մարդկային որակները պահում է»: