Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Արմեն Ջիգարխանյան. Ով լռում է, մտավորական չէ (ձայնագրություն)

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը շարունակում է հարցազրույցների շարքը աշխարհի հայտնի հայերի հետ Հայաստանի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ: Շարքի երկրորդ հյուրն է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան Արմեն Ջիգարխանյանը:

«Ինչո՞ւ են լռում մշակույթի և արվեստի սփյուռքահայ ներկայացուցիչները, երբ Հայաստանը գտնվում է ողբերգական վիճակում» հարցին ի պատասխան Ջիգարխանյանն ասել է, որ «խոսելը» հասարակ գործ է, և ինքն արդեն երիտասարդ տղա չէ, որ «շուխուր» անի: «Չենք լռելու»-ն մեջբերել է լեգենդար Վարդուհի Վարդերեսյանի խոսքերը. «Ով լռում է, մտավորական չէ»: «Չէ, չէ, չէ, չէ, չէ»,- հնչել է Ջիգարխանյանի պատասխանը:

Նա ասել է, որ Հայաստանն այս վիճակից դուրս բերելու որևէ նախագիծ չունի` ավելացնելով, որ ամենաբարդ հարցը «իսկ ինչպե՞ս ես դա կանեի»-ն է: Նա մեջբերել է Մարտիրոս Սարյանի խոսքերը. «Այսպես էլ է կարելի»:

Հարցին, թե արդյոք կարելի՞ է այնպես, ինչպես Հայաստանում է, ԽՍՀՄ ժոողովրդական արտիստն ասել է. «Չգիտեմ, որովհետև մենք խնդիրների մասին գիտենք կողքից: Ճիշտ է, կան խնդիրներ, ուրեմն դրանք ինչ-որ մեկը լուծում է: Դրա համար մենք ընտրում ենք իշխանություննրին»:

«Չենք լռելու»-ի` «Հայաստանում ընտրություններն ավանդականորեն կեղծվում են» դիտարկմանը Ջիգարխանյանը պատասխանել է. «Բալիկ ջան, իսկ ի՞նչ անենք ես ու դու»:

«Ինչո՞ւ անվանի հայերը չեն միավորվում հանուն հայրենիքի փրկության» հարցին Ջիգարխանյանն ասել է. «Երբեք չենք միավորվի, ոչ ոք չի միավորվի»:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստն ասել է, որ երջանիկ է եղել, երբ իմացել է, որ Հայաստանի իշխանությունները Թուրքիայի կառավարության հետ կոնտակտներ է փնտրում: Որպես օրինակ նա բերել է իր դեկորացիաների տեղափոխումը Հայաստան, որն իրականացրել է ինչ-որ գերմանական ընկերություն Թուրքիայի տարածքով:

«Չենք լռելու»-ի դիտարկմանն այն մասին, որ թուրքերը որպես սահմանի բացման նախապայման են առաջադրում ցեղասպանության ուրացումն ու վերամիավորված տարածքների հանձնումն Ադրբեջանին, Ջիգարխանյանն ասել է, որ խնդիրները շատ են, սակայն դա չի նշանակում սպանել միմյանց: Դրա համար մենք ընտրում ենք կառավարություն, որը պետք է զբաղվի այդ հարցերով: Իհարկե, դրանք բարդ հարցեր են և չեն լուծվում 5 րոպեի ընթացքում:

Նախաձեռնությունը հիշեցրել է Ջիգարխանյանին ադրբեջանական կայքերին տված իր աղմկահարույց հարցազրույցի մասին, որտեղ հայ հասարակության կողմից խիստ քննադատաբար էին ընդունվել իր մոտեցումները Արցախյան հիմնախնդրի լուծման շուրջ: «Ես կյանքում չէի հանդգնի զբաղվել ղարաբաղյան խնդրով, բայց պետք է պայմանավորվել»:

«Ինչպե՞ս պայմանավորվել, երբ Ադրբեջանը պահանջում է պատմական հայկական տարածքները հարցին» Ջիգարխանյանն ասել է, որ, եթե ինքը նախագահ լիներ, 2-3 գիշեր չէր քնի և կմտածեր` ինչպես դա անել:

«Դուք հաճախ բարձր մակարդակով հանդիպումներ եք ունենում Հայաստանի ղեկավարության հետ: Փորձե՞լ եք խոսել նրանց հետ Հայաստանի վիճակի մասին» հարցին Ջիգարխանյանը բացասական պատասխան է տվել: «Ամենավատ բանը տգիտությունն է: Եթե ես խնդիրը չգիտեմ, չեմ կարող խորհուրդ տալ»,- նշել է նա:

Դուք ճանաչել եք Հայաստանի բոլոր ղեկավարներին: Նրանցից ո՞ւմ կուզեիք տեսնել իշխանության գլխին հարցին Ջիգարխանյանն ասել է, որ դա նրա փոքրիկ գաղտնիքն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում