Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

Իսկ Տարոն Մարգարյանը կհամարձակվի՞

Շենգավիթ համայնքի ղեկավար Սերգեյ Հովհաննիսյանը՝ Կադիլակ Սերոժը, հրաժարական է տվել իր պաշտոնից: Սա արդեն երկրորդ այսպես ասած թաղապետն է, որ նոր քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ընթացքում հրաժեշտ է տալիս իր պաշտոնին: Առաջինը, ինչպես հայտնի է, Արաբկիրի թաղապետն էր:

Իհարկե նրանք բոլորն էլ այժմ ոչ թե թաղապետ են, այլ վարչական շրջանի ղեկավարներ, որոնք նշանակվում են քաղաքապետի կողմից: Սակայն, իրականում նրանք շարունակում են մնալ թաղապետներ և ըստ էության նույնիսկ թաղերի կալվածատերեր: Ավելին, Երևանում կան նույնիսկ համայնքներ, որոնց ղեկավարները իրենց համայնքում տեր ու տիրակալ են ոչ միայն կառավարման, այլ նույնիսկ մարդկանց կենցաղային ազատությունների առումով և իրենք են որոշում ով ինչպես ապրի, իրեն ինչպես պահի և այլն:

Եվ սա Երևանի կարևորագույն խնդիրներից մեկն է, որը պետք է լուծվի և որի լուծումը հրամայական է ցանկացած քաղաքապետի համար, առավել ևս Տարոն Մարգարյանի, որն ինքն էլ եղել է թաղապետ: Ավելին, նա երևի թե շատ լավ պետք է պատկերացնի, որ թաղերում իրականում կան նաև այսպես ասած դե ֆակտո պետեր, որոնք պետական պաշտոնյա չեն, սակայն լինելով մեծահարուստ և օլիգարխ, կատարում են ստվերային իշխանության ֆունկցիաներ, սակայն կատարում են բավական բացահայտ և անպատիժ: Այսինքն, Երևանում հրամայական է ոչ թե մեկ երկու, այլ բոլոր համայնքների ղեկավարների ամբողջական փոփոխությունը:

Եվ հրամայական է նաև կառավարման ամբողջական տրամաբանության փոփոխությունը, որպեսզի բացառվեն ստվերային ֆունկցիոնարները: Այս խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետն անշուշտ պետք է ունենա կենտրոնական իշխանության աջակցությունը, քանի որ առանց դրա նա անկասկած չի կարող դուրս գալ այդ թաղային տիրակալների դեմ: Դրանք տեղերում տիրակալ են կարգվում կենտրոնական իշխանության հավանությամբ և գործում են կենտրոնական իշխանության հովանավորությամբ: Հետևաբար, կենտրոնական իշխանությունն է որոշելու՝ Երևանն այդ դրածոներն են կառավարելու, թե կառավարելու է Երևանի քաղաքապետը: Սակայն, այստեղ էլ մեկ այլ հարց է առաջանում:

Տարոն Մարգարյանն ինքն ունա՞կ է արդյոք համարձակ հարցադրումների և սկզբունքային կեցվածքի: Այսինքն, եթե նա չի կարողանում կառավարումն ամբողջականորեն իր ձեռքը վերցնել, նա կկարողանա՞ արդյոք համարձակություն գտնել և անմիջականորեն դիմել երևանցիների աջակցությունը ստանալուն, կամ էլ պարզապես հրաժարական տալ, երևանցիներին ներկայացնելով ամբողջ ճշմարտությունը, և ոչ թե դրսի աշխատանքի մասին հեքիաթներ պատմելով և նախագահից շնորհակալություններ հայտնելով, հավատարմության երդում տալով իշխող «թըմին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում