Ինչպես փոխանցում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը, չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին` Հայաստանը մերժեց հեռարձակման արտոնագիր տրամադրել անկախ հեռուստատեսությանը` «Ա1+»-ին: Այս մասին ասվում է կազմակերպության կայքում:
Այնուհետև կայքում տեղադրված է Human Rights Watch-ի փորձագետ Գիորգի Գոգիայի կարծիքն առ այն, որ այդ որոշումը Հայաստանի հերթական հետքայլն է արտահայտվելու և տեղեկատվության տարածման ազատության ասպարեզում:
Ըստ Գոգիայի՝ «ակնհայտ է, որ քննադատներին եթեր չտրամադրելն այս կառավարության համար ավելի կարևոր է, քան ստանձնած միջազգային պարտավորությունները»:
Այնուհետև կայքում ներկայացված է հեռուստաընկերությանը եթերից զրկելու նախապատմությունը և ՀՌԱՀ-ի կողմից երեկ իրականացված քվեարկության ընթացքը: