Ինչպես հաղորդում է NEWSru-ն, Մոսկվայում անցած օրվա ընթացքում շարունակվել են բախումները էթնիկ անհանդուրժողականության ֆոնի վրա:
Կայքի փոխանցմամբ, գիշերը սպանվել է Ուզբեկստանի քաղաքացի, դանակահարության դեպք է գրանցվել մերձմոսկովյան դպրոցներից մեկում:
Ինչպես փոխանցել է Interfax գործակալությունը, Նախիմովսկայա պողոտայի վրա գիշերը սպանվել է Ուզբեկստանի քաղաքացի: Նրա մարմնի վրա հայտնաբերվել են դանակով հասցված բազմաթիվ վերքեր: Նրա սպանության մեղադրանքով ձերբակալված 20-ամյա մոսկվացուն հարցաքննելուց հետո պարզվել է, որ այդ հանցագործությունն իրականացվել է ազգամիջյան անհանդուրժողականության ֆոնի վրա:
Մերձմոսկովյան Դոլգոպրուդնի քաղաքի դպրոցներից մեկում դանակահարվել է մի երիտասարդ, որը ծնունդով Հյուսիսային Կովկասից էր:
Նա տեղափոխվել է հիվանդանոց: Երեկ բերման է ենթարկվել Ղրղզստանի բնակչի սպանության մեջ մեղադրվող մի պատանի, որը հաստատել է, որ ինքն է դանակահարել Կենտրոնական Ասիայի այդ բնակչին:
Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին, որ հնարավորության դեպքում խուսափեն Մոսկվայի փողոցներում հայտնվելուց: