Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 22.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Արտաշատ քաղաքի 2 բնակիչներ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը՝ ժամը 21.30-ի սահմաններում, տան վառարանից առաջացած շմոլ գազից:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:










































