Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի շրջանակներում կայացած Խիխոնի «Սպորտինգ»-ի դեմ մրցավեճից հետո Իսպանիայի ազգային հավաքականի ավագ Իկեր Կասիլյասը Մադրիդի «Ռեալ»-ի կազմում անցկացրած խաղերի թվով ակումբի պատմության մեջ դարձավ 3-րդը:
Լա Լիգայում անցկացրած 13 մրցաշրջանների արդյունքում «Ռեալ»-ի դարպասապահի հաշվին կա 433 հանդիպում: Այդ ցուցանիշով նա շրջանցեց Ֆերնադո Յերրոյին, ով 432 հանդիպման մասնակցել էր «բլանկոսներ»-ի կազմում անցկացրած 14 մրցաշրջանում: Կասիլյասը զիջում է Ռաուլին (499 խաղ) և Սանչեսին (489 խաղ):
Այս ցուցանիշով լավագույն տասնյակում են հետևյալ ֆուտբոլիստները`
1. Ռաուլ – 499 խաղ
2. Սանչես – 489 խաղ
3. Կասիլյաս – 433 խաղ
4. Յերրո – 432 խաղ
5. Խենտո – 428 խաղ
6. Պիրրի – 411 խաղ
7. Կամաչո – 407 խաղ
8. Սանտիլլիանա – 397 խաղ
9. Միշել – 377 խաղ
10. Կառլոս – 368 խաղ










































