Իրանական լրատվամիջոցները հայտարարել են, թե Չաբահար քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման մեղադրանքով ութ հոգի ձերբակալվել է անվտանգության ծառայությունների կողմից:
Իրանի անվտանգության ծառայությունը ԶԼՄ-ներին հայտնել է, որ դեկտեմբերի 16-ին ազգային անվտանգության հատուկ ջոկատայիններին հաջողվել է ձերբակալել թվով ութ կասկածյալների, որոնք մեղադրվում են Չաբահարի ահաբեկչական հարձակման գործողությունում դերակատարություն ունենալու մեջ:
Իրանի ազգային անվտանգության ծառայությունները դեռևս չեն բացահայտում ձերբակալվածների ինքնությունը: