ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, անդրադառնալով 2011 թվականի պետական բյուջեի նախագծին, չի համաձայնել կառավարության ներկայացուցիչների այն որակմանը, թե 2011 թ բյուջեն «սոցիալական» բյուջե է: «Սա գոյատևման բյուջե է, ընդ որում, ոչ թե երկրի տնտեսության գոյատևման, այլ կառավարության գոյատևման: Մեր կառավարությունը այս բյուջեով ասում է. «Ես հոգնել եմ, ես չեմ կարողանում աշխատել»: Անգամ ասում է. «Ես չեմ ուզում աշխատել»: Ոչ մի նախաձեռնություն, որ մի հարցադրում, որակական լուծում այս բյուջեով չի նախատեսված: Հոգնած կառավարության բյուջե է»,- ասաց Բագրատ Ասատրյանը: