Մարտունու կենտրոնական հրապարակում քիչ առաջ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Դավիթ Շահնարզարյանը, Ավետիս Ավագյանը, Սամվել Գևորգյանը հանդիպել են մարտունեցիների հետ:
Ինչպես Մարտունուց տեղեկացնում է «Առաջին լրատվականի» թղթակիցը, իրենց ելույթներում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները վստահեցրել են, որ Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ, և հայաստանյան գործող կլանային-օլիգարխիկ համակարգը փլուզվելու է միանգամից:
Դավիթ Շահնազարյանը իր ելույթում նշել է, որ քաղբանտարկյալները ցուցաբերում են անկոտրում կամք և ,չնայած իշխանությունների ճնշումներին, ներման դիմումներ չեն գրում: Հայ ազգային կոնգրեսի Մարտունու կառույցի ղեկավար Կորյուն Մհերյանը կոչ է արել մարտունեցիներին` չվախենալ ոստիկաններից և իշխանություններից:
Այս պահին Մարտունիում շարունակվում է երթը, երթի մասնակիցները վանկարկում են` «Սերժիկ, հեռացիր»: